Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը կարծես սովորություն է դարձրել մեզանում կատարվող ամեն իրադարձության առնչությամբ իր «կծու, թթու» տեսակետը հայտնել, «դատապարտող» հայտարարություններ անել:
Հայաստանում անհերքելի փաստ է, որ եթե իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը խոսում է երկրում առկա տնտեսական ծանր խնդիրների մասին, ապա ոչ թե երկրի «դարդն» է ծանրացել սրտին, այլ ոմանց ինչ-որ բան հասկացնելու խնդիր է դրված:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության ղեկավար Դևիդ Դոուլին, որ ավարտում է գործունեությունը Հայաստանում:
Նախագահի նստավայրում 2015-ի պետական մրցանակներն են հանձնվել: Գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառներում պետական մրցանակները շնորհվել են 2015-ի դեկտեմբերի 29-ի հրամանագրով՝ հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները:
Ժանրի կանոններով՝ ՀՀ հանրային խորհրդի հայտարարությանը պիտի անդրադառնայի 12 օր հետո, ինչպես նրանք հունվարի 7-ի իրադարձությանն անդրադարձել են հունվարի 19-ին, բայց ես «խախտում եմ» ժանրի կանոնները՝ չունենալով անպարագիծ պատասխանատվությունը, որ ունի Հանրային խորհուրդը:
Երկու օր է՝ ողջ համացանցը ողողված է Արամի 30 հասցեում գտնվող շենքի քանդման շուրջ մեկնաբանություններով: Մեկ դարից ավելի պատմություն ունեցող այս շենքը թեև պատմամշակութային հուշարձաններից ցանկում չէր, բայց երևանցիների համար բավականին թանկ կառույց էր:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...